Ներքին 2 տարի առաջ - 19:25 12-02-2024

Չեխովի դպրոցի 14-ամյա աշակերտները վիճաբանել են. նրանցից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է. shamshyan.com

Փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիր բաժին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որ Բաղրամյան պողոտայի 16 հասցեում գտնվող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տարածքում ծեծկռտուքի արդյունքում սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք ստանալու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 01 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել նշված դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Մ․Բ․-ն։

Ոստիկանները պարզել են, որ փետրվարի 5-ին, ժամը 13։00-ին նշված դպրոցում Մ. Բ․-ն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել 14-ամյա Ա․ Մ․-ի հասցեին, որին ի պատասխան վերջինս թքել է Մ.Բ․-ի մեջքին:

Հաջորդ օրը՝ փետրվարի 6-ին, ժամը 12։30-ին նշված դպրոցի 2-րդ հարկում աստիճանավանդակների մոտ Ա.Մ․-ն կռվի է բռնվել Մ.Բ․-ի և նրա ընկերոջ Մ․-ի Հ․-ի հետ, որի ժամանակ Մ.Հ․-ն բռունցքով հարվածել է Մ.Բ․-ի գլխին, ով վայր է ընկել և գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք:

Վայր ընկնելու հետևանքով Մ.Բ․-ն գլխի ձախ գագաթային շրջանում ստացել է «պատռված վերք» մարմնական վնասվածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով