Ներքին 2 տարի առաջ - 15:19 12-02-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել նոր պաշտոնում:

Բակիտժան Սագինտաևը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում իր ջանքերը կներդնի համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրականացման և ընդլայնման վերաբերյալ հարցեր: Մտքեր են փոխանակվել Միության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների մասին:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են էներգետիկ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառության, հաղորդակցության ուղիների անխոչընդոտ գործունեության և այլ ոլորտներում համագործակցության խթանման կարևորությանը:

Երկուստեք շեշտվել է միության անդամ երկրների միջև տնտեսական կապերի համաչափ զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև առկա շփումների խորացման ու նոր կապերի հաստատման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան