Ներքին 2 տարի առաջ - 11:43 12-02-2024

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ

Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի (պաշտպանության քարտուղարի գրասենյակ, Պաշտպանական հետախուզական գործակալություն, Ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր, ռազմաօդային ուժեր, ծովային հետևակ, Պաշտպանական անվտանգային համագործակցության գործակալություն, Ազգային գվարդիայի բյուրո, միացյալ շտաբ), պետդեպարտամենտի, ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Վաշինգտոն էր ժամանել նաև Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը:

ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերից հետո, ըստ հերթականության, ելույթներ ունեցան ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Ա.Մկրտչյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լ.Մակունցը, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լոռա Քուփերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան