Ներքին 2 տարի առաջ - 11:35 12-02-2024

«Աստվածավախ» Փաշինյանը խոստովանում է՝ ԼՂ-ի զոհաբերումը չի զսպել Ադրբեջանի տարածքային ախորժակը

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել անգլիական The Telegraph պարբերականին։

Հարցազրույցի թեմատիկան և տևողությունը բավական սահմանափակ լինելով, այնուամենայնիվ, նշմարվել է առանցքային երկու գիծ․ Ադրբեջանի հետ հետագա փոխհարաբերությունների կառուցումը և ՀՀ-ՌԴ դաշնակցային համագործակցության հետ կապված հարցերը։

Առաջին ուղղությամբ Փաշինյանը հիմնականում խոսել է 2022 թվականի աշնանը Պրահայում և Սոչիում անցկացված հանդիպումներից, փորձելով կառչել իր խոսքով՝ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնց համաձայն՝ նախկին խորհրդային երկու հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքը՝ խորհրդային վարչական սահմանի հիման վրա։

Ընդ որում, Փաշինյանն, իհարկե, հստակ չի խոստովանում, որ դրանով փաստորեն ինքը՝ որպես Հայաստանի փաստացի ղեկավար, հրաժարվել է Արցախի հետ առնչություն ունենալուց։ Որպես այդ հրաժարման հետևանք՝ կարճ ժամանակ անց Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, և երկարուձիգ 9 ամսվա պաշարումից հետո հարձակվեց ու հայաթափեց Արցախը՝ Նիկոլ Փաշինյանի լռին համաձայնությամբ։

Այդ կործանարար պլանը, որը, Փաշինյանի փաստացի խոստովանությամբ, տեղի ունեցավ՝ որպես չարչրկված «29800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի» ճանաչման նախապայման, այդպես էլ հայանպաստ արդյունք չի տալիս։

Հարցազրուցավարը հարցնում է՝ հավատու՞մ է արդյոք ՀՀ վարչապետը Ադրբեջանի նախագահի կողմից ստանձնած պայմանավորվածությունները պահելուն։ Սրան ի պատասխան՝ Փաշինյանը տալիս է միանգամայն անհեթեթ ու վերացական պատասխան․ «Ես հավատում եմ Աստծուն»։

Փաստորեն, Աստծուն հավատացող ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս խոստովանում է, որ իր, մեղմ ասած, դիլետանտ քաղաքականությունը՝ թշնամուն հաճոյանալով զիջել ամեն ինչ, անգամ փաստաթղթային ձևակերպումներից ջնջելով ազգային օրակարգը, առավելագույնս ձախողվել է՝ այդպես էլ որևէ երաշխիք չտալով Հայաստանին, որ հակառակորդ երկիրը «կամաչի» հարձակվելու մտքից։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ