Ներքին 2 տարի առաջ - 14:31 11-02-2024

Գյումրիի պոլիկլինիկաները ջեռուցման խնդիր ունեն

Գյումրիի թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների նախագծային և նախահաշվային աշխատանքների համար պետական բյուջեից գումարներ են հատկացվել, որպեսզի լուծվեն շենքային պայմանները։

Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկան 1924 թվականից բժշկական սպասարկում է իրականացնում, 100 տարեկան այս շենքը բազմաթիվ խնդիրներ ունի՝ սեյսմակայունությունից, մինչև ջեռուցման խնդիր։ Շենքը վերջին անգամ որպես այդպիսին կապիտալ վերանորոգվել է 1974 թվականին։

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան 1936 թվականի կառույց է, 90 տարվա ընթացքում շենքում կապիտալ վերանորոգում չի եղել, իհարկե կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ եղել են։ Խիստ վերանորոգման կարիք կա, բուժհիմնարկը լիարժեք չի տաքացվում, լոկալ ջեռուցում կա, բայց դա միջանցքները չի տաքացնում։



Առողջության պահպանության առաջնային օղակներում`պոլիկլինիկաներում միավորման, լուծարման գործընթացներ չեն սպասվում, թեև ոչ բոլորն ունեն շենքային պայմաններ և որակյալ ծառայություններ, ընդ որում՝ սարքավորումների և կադրային հագեցվածության։ Բնակիչները երբեմն դժգոհություն են հայտնում, որ նեղ մասնագետների մոտ բուժզննություն անցնելու համար ստիպված են լինում ժամերով սպասել հերթերում, բժիշկներն աշխատում են տարբեր բուժհաստատություններում և աշխատանքի են ներկայանում առավոտյան կամ կեսօրից հետո:

Նշենք որ այս տարվա համար նախատեսված է Շիրակի մարզում 4 առողջապահական բուժհիմնարկ վերակառուցել, որի մեջ մտնում են նաև Պեմզաշենի և Ախուրիկի առողջության կենտրոնները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան