Մամուլ 2 տարի առաջ - 07:43 10-02-2024

Փաշինյանի սկանդալային հարցազրույցից դեռ շատ մանրամասներ ի հայտ կգան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին վերջերս տված սկանդալային հարցազրույցը թեժ կրքեր էր բորբոքել:

Նախ՝ հայտնի դարձավ, որ Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել էին Հանրային ռադիոյից, բացի այս, հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններից հետո Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, որ իր վրա է վերցնում Նիկոլ Փաշինյանի հետ սկանդալային հարցազրույցի պատասխանատվությունը ու ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի ունկնդիրներից:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի այս աղմկահարույց հարցազրույցից: Նախ՝ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է որոշել հարցազրույց տալ, վարչապետի աշխատակազմից զանգահարել են Հանրային ռադիո ու ասել, որ պետք է հարցազրույց կազմակերպել վարչապետի հետ:

Ավելին՝ Փաշինյանը նաեւ ինքն է ընտրել, թե որ հաղորդավարին պետք է հարցազրույց տա. այս դեպքում խոսքը հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի մասին է: Հանրային ռադիոյի տնօրինությունն առաջարկել է, որ հարցազրույցի ոլորտում ավելի փորձառու մեկն անցկացնի հարցազրույցը, բայց Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ հենց տվյալ հաղորդավարի հետ է ցանկանում հարցազրույց ունենալ:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, հարցազրույցի նախօրեին՝ գիշերը, քաղաքապետարանից գնացել են Հանրային ռադիո եւ շենքի մոտակայքում տեղակայված Արցախի դրոշը հանել:

Հանրային ռադիոյի տնօրինությունը, դա տեսնելով, նախ անակնկալի է եկել, որ Արցախի դրոշը հեռացրել են, ապա կարգադրել է, որ կրկին դրոշը տեղադրվի: Արդեն հարցազրույցի գալիս Փաշինյանը, տեսնելով, որ դրոշն իր տեղում է, բարկացել է ու որոշել ամբողջ հարցազրույցը իսկական սկանդալի վերածել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունների իսկությունը պարզելու համար կապ հաստատեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Վերջինս ասաց. «Հարցազրույցի մասնակցած մարդը, տվյալ դեպքում՝ վարչապետը, մեզ համար հանդիսանում է տեղեկատվության աղբյուր, եւ նրա վրա տարածվում են տեղեկատվության աղբյուրի պաշտպանության կանոնները, ուստի կարծում եմ, որ տեղին չէ բացահայտել՝ թե ինչպես է կազմակերպվել հարցազրույցը, կամ ով է կատարել հարցազրուցավարի ընտրությունը. դա մեր ներքին խոհանոցին վերաբերող հարց է: Ինչ վերաբերում է դրոշին, ես հաստատում եմ, որ առավոտյան նկատել ենք, որ դրոշը իջեցվել է. չգիտեմ՝ ովքեր են եղել իջեցնողները. հենց նկատել ենք, նորից տեղադրել ենք այն»:

Այսպիսով, մեր ինքնության ոչնչացման կոչերով առանձնացած Փաշինյանի այդ հարցազրույցից դեռ շատ մանրամասներ ի հայտ կգան, ընդ որում՝ ամոթալի մանրամասներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա