Արտաքին 4 տարի առաջ - 13:52 01-12-2021

Էրդողանի հարցազրույցից հետո թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել

Թուրքական լիրայի արժեզրկման վերաբերյալ հեռուստաեթերում նախագահ Ռեջեփ Էրդողանի մեկնաբանություններից հետո լիրայի արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցվել, գրում է ermenihaber-ը:

Նոյեմբերի 30-ին ուղիղ եթերում Էրդողանը, մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր կառավարությունը վարում է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք տնտեսության նոր մոդել են որդեգրել, որի շրջանակներում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով աջակցելով տեղական արտադրողին ու խթանելով արտահանումը:

Էրդողանի այս մեկնաբանություններից հետո թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ 13.30-ից հասել է 13.96-ի, գրանցելով հերթական պատմական հակառեկորդը: Այս պահին, սակայն, փոխարժեքը որոշակիորեն վերականգնվել է՝ կազմելով 1 դոլարի դիմաց 13.45 թուրքական լիրա:

Նշենք, որ ըստ Reuters-ի՝ լիրան այս տարի արժեզրկվել է շուրջ 40 տոկոսով, իսկ միայն նախորդ շաբաթվանից ի վեր՝ շուրջ 20 տոկոսով։

Վերջին շարունակական արժեզրկումը սկսվեց այն բանից հետո, երբ թուրքական կենտրոնական բանկը նոյեմբերի 18-ին 16 տոկոսից նվազեցրեց տոկոսադրույքը մինչև 15 տոկոս, ինչից հետո նախագահ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հանդես է եկել տոկոսադրույքի հետագա նվազման օգտին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան