Ներքին 2 տարի առաջ - 20:55 09-02-2024

Պետք է շարունակենք ջանքեր գործադրել անվտանգության հարցերում կանանց մասնակցության համար․ Վահան Կոստանյան

Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի աշխատանքների գնահատման համաժողովին, որին ներկա էին ճյուղային այլ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով նախորդ տարվա ընթացքում կատարվել է ընդգրկուն աշխատանք՝ շեշտելով, որ N1325 բանաձևի շրջանակում պետք է շարունակել ջանքեր գործադրել լավարկելու կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության տարբեր հարցերում: Վահան Կոստանյանը կարևորել է այն փաստը, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումը լսելի է դարձնում քաղաքացիների ձայնը, որոնք բնակվում են մարզերում, սահմանագծին մոտ և կրում են հակամարտության ուղիղ հետևանքները:

ԱԳ նախարարի տեղակալը ծրագրի իրականացման գործում շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ արձանագրելով, որ արդյունավետ համագործակցության ապացույցներից են մինչ օրս իրականացված աշխատանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի