Միտք 2 տարի առաջ - 17:15 09-02-2024

Գյուրջինյան Դավիթի համար երկու լուր ունենք, երկուսն էլ` վատ. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաղուց չի շրջանառվում Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժ.պ., լեգենդար Գյուրջինյան Դավիթի անունը: Սակայն, վերջինս կա, ապրում է մեր մեջ, շնչում է նույն օդը և դա փաստ է: Փորձեմ լրացնել բացը:

Здравствуйте, товарищ Гюрджинян.
Ո՞նց եք: Չնայած, շուրջ 1 միլիոն դրամ ստացող, 62-ամյա անձը ո՞նց պետք է լինի: Պարզ է, որ հիասքանչ:
Մե՞նք: Մենք վատ ենք, товарищ Гюрджинян, շատ վատ: Ձեզ համար էլ երկու լուր ունենք` երկուսն էլ վատ:
Товарищ Гюрджинян, Դուք արդեն մեկ տարի է, ինչ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժ.պ-ն եք: Գիտեք, չէ՞, որ օրենք եք խախտում: Հո չեք կարող անվերջ ժ.պ-ի պաշտոնում մնալ: Այս աշխարհում ամեն ինչ ժամկետ ունի: ՀՀ կառավարության 25 հունվարի 2005 թվականի N 224-Ն որոշումը կարդացե՞լ եք: Ըստ որոշման 11.3 կետի, ժամանակավոր պաշտոնակատարը կարող է պաշտոնավարել մինչև վեց ամիս ժամկետով։ Չգիտեի՞ք, թե՞ կարդալու հավես չունեք: Լավ, գոնե ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին ճանաչու՞մ եք: Իրենից հարցրեք: Ինքը Ձեզ կծանոթացնի թիվ ԵԴ/13566/02/20 դատական գործին, որի արդյունքում դատարանը դադարեցրել էր վերջինիս լիազորությունները:
Մտածեք, товарищ Гюрджинян, խորը մտածեք: Սա Ձեզ համար շատ վատ լուր է:

Իսկ երկրորդ վատ լուրն այն է, որ հաջորդ տարի 63 տարեկան եք դառնալու, հետևաբար` թոշակառու: Արժի какой-нибудь 1 տարվա (366 օր) համար օրենք խախտել և դատական բուռն կյանք մտնել: Կարծում եմ` չարժի: Առողջությունը շատ կարևոր է, товарищ Гюрджинян:
Էլ ի՞նչ ասեմ...
До свиданья, товарищ Гюрджинян»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով