Ներքին 2 տարի առաջ - 15:22 08-02-2024

30-ամյա կինը փորձել է ցած նետվել Դավիթաշենի կամրջից. քաղաքացիները կանխել են. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում մի քանի քաղաքացիներ Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:

Քաղաքացիները այդ պահին կամրջով անցնելիս են եղել, երբ նկատել են, որ այդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը:

Երբ քաղաքացիները այդ աղջկան դուրս են բերել անվտանգ վայր, ժամանած փրկարար-հոգեբանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նրան, ում այնուհետև պարեկների ուղեկցությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին:

Այս պահին ինքնասպանության փորձ կատարողը գտնվում է փրկարար-հոգեբանի, պարեկների և բժիշկների հսկողության տակ:

Ըստ տեղեկությունների՝ ինքնասպանության փորձ կատարողը Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Մերի Գ.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»