Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:49 08-02-2024

Միջպետական պայմանագրերը հնարավոր չէ ներպետական օրենսդրությամբ հաղթահարել

Որևիցե պետություն չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրությունը՝ իր միջազգային պարտավորությունները չկատարելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին՝ կոդիֆիկացված 1969 թվականին, Վիեննայի կոնվենցիան, հիմք ընդունելով սովորութային միջազգային իրավունքը, սահմանել է հետեւյալը։ Որևիցե պետություն չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրությունը՝ իր միջազգային պարտավորությունները չկատարելու համար։ Ընդ որում, երեկվա քննարկումը ինձ ստիպեց եւս մեկ անգամ ուսումնասիրել այդ կոնվենցիայի վերաբերյալ վերապահումները։

Այդ հոդվածի հետ կապված կար ընդամենը երկու վերապահում, որոնք չէին ընդունվել մի շարք երկրների կողմից։ Ընդ որում, վերապահումները կապված չէին այդ դրույթը մերժելու հետ։ Ես պետք է շատ հստակ ասեմ, որ որեւիցե միջազգային պայմանագիր չի կարող դիտարկվել որպես մի փաստաթուղթ, որը կարելի է հաղթահարել ներպետական օրենսդրությամբ»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը պնդեց, որ միջազգային իրավունքում սահմանվում են փոքր թվով սուբյեկտներ, որոնք առանց հատուկ լիազորագրերի իրավունք ունեն վարել բանակցություններ եւ առանց հատուկ լիազորությունների ստորագրել փաստաթղթեր։ Քիչ թե շատ կարեւոր միջազգային պայմանագրերի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը՝ ենթադրում են վավերացում խորհրդարանի կողմից։ Վավերացումից հետո ենթադրվում է Հանրապետության նախագահի կողմից համապատասխան վավերագրի կազմում, որն ուղարկվում է կամ ավանդապահին, կամ մյուս կողմին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»