Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:20 07-02-2024

Թղթերով սոցիալիստ եք, բայց իրականության մեջ ինչ ասես եղել եք․ ՔՊ-ականը՝ ընդդիմությանը

«Ես կարծում եմ՝ 135-ամյա կուսակցության ներկայացուցչի կողմից պրոֆեսիոնալ չէ ամեն անգամ խոսել ու թողնել գնալ, գնալ՝ ծխելու: Հիմա չգիտեմ՝ ձեր մտքե՞րն են ձեզ ծխել ստիպում, թե՞ հաջորդ ելույթները: Ձեր մտքերը շատերին են ծխել ստիպում, այսինքն՝ ձեր մտքերը վտանգավոր են մարդկանց առողջության համար»,- Ազգային ժողովի նիստում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ իր խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի քննադատությանը, թե ՔՊ-ն չունի գաղափարախոսություն, Հայկ Կոնջորյանն ասաց. «Դուք էլ թղթերով սոցիալիստ եք, բայց իրականում ինչ ասես՝ եղել եք և ինչ ասես կլինեք՝ ըստ պահի հարմարավետության, ում հետ ասես՝ կոալիցիոն գործընկեր եք եղել՝ երիտթուրքերից մինչև հանրապետականներ: Իսկ եթե մենք ուզենայինք աթոռ պահել, դուք այս աթոռներին նստած չէիք լինի: Կարո՞ղ է Դաշնակցությունը հազարամյա ծառ է: Իսկ եթե կարծում եք, թե ձեզ չի կարելի կպնել, դա առաջին քայլն է՝ դառնալու քաղաքական դինոզավր»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով