Ներքին 2 տարի առաջ - 19:54 07-02-2024

Արարատում ՀՀ ՊՆ գնդապետի տանը հայտնաբերվել է մի ամբողջ «արսենալ». shamshyan.com

Զենք-զինամթերքի բացահայտում են կատարել Արարատի մարզի ոստիկանները։

Փետրվարի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի բնակիչներից մեկը իր սեփական տան նկուղում զենք-զինամթերք է պահում։

44-ամյա Կարեն Ա․-ի տան նկուղում հայտնաբերվում է մի ամբողջ «արսենալ» և այն անվտանգ վայր տեղափոխելու համար ոստիկանությունը դիմում է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության սակրավորներին, ովքեր գալով նշված՝ վայր այդ ամենը անվտանգ վնասազերծում են։ Կարեն Ա․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Կարեն Ա․-ն նախկինում ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, կոչումով գնդապետ է, իսկ նրա տան նկուղում հայտնաբերված տրատիլները եթե պայթեին, մի ամբողջ թաղամաս հավասարվելու էր հողին։

Կարեն Ա․-ի տան նկուղում հայտնաբերվել է 1 արկղ՝ 37 հատ տրատիլ, 1 տուփ էլեկտրոդետոնատր, 2 ծխախոտի տուփով էլեկտրոդետոնատր, 7 հատ լուցկի, 1 տուփ փամփուշտ՝ 20 հատ, 6 հատ լուսաձայնային փամփուշտ, 30 հատ փուստ փամփուշտ, 20 հատ պայթուցիչ, 2 բահ, 1 պլանշետ, 1 հատ ջրի տարա, 3 հատ ծխաքողարկիչ, 8 հատ կրակատար քուշ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով