Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:03 07-02-2024

Հենց ասում եմ ԶՄՊԿ, էս շարքերից մարդիկ են պակասում, ըհը՜, տեսեք, էլի դուրս եկան. Փաշինյան

Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում, ու տրվում է ոչ թե համատարած ու բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ այդ պրոյեկտները իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք մոռացել եք, ԶՊՄԿ-ն ոնց է սեփականաշնորհվել և ում։ Հենց ԶՊՄԿ-ի անունը տալիս ենք, այդ շարքերից մարդիկ են պակասում, ըհը՜, տեսե՜ք, էլի դուրս եկան», - մատնանշելով ընդդիմադիր խմբակցությանը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով Ամուլսարի շահագործման մասին, Փաշինյանն ասաց․

«Ամուլսարի հետ կապված մենք կանգնած ենք եղել հետևյալ դիլեմայի առաջ՝ մի կողմից կար հանրային ընկալման լեգիտիմության պրոբլեմ, մի կողմից կան ներդրումներ, ո՞նց դուրս գալ այս փակուղուց։ Հանրությունը, այդ թվում տեղական հանրությունը, իրեն բավարարված չի զգում, բայց մյուս կողմից էլ միլիոնավոր դոլարներ են ներդրվել։ Ամուլսարի 12․5 տերը կառավարությունը չէ, այլ հայ ժողովուրդը։ Կամ, որ ասում եք «փայ մտնել», ոչ մեկը իր ունեցած սեփականությունից չի զրկվել»։

Փաշինյանի խոսքով ներդրողների համար շատ դեպքերում խնդիր է եղել ընկերության գործունեության լեգիտիմության հարցը։

«Բոլոր դեպքերում, երբ եկել է նոր սեփականատեր, նա հասկանալով լեգիտիմության հետ կապված խորը պրոբլեմները, ասել է՝ ես չեմ ուզում ներքին բախում ունենամ, այս ընկերությունները իրենց թիկունքում պատմություններ ունեն, ես չեմ ուզում այդ պատմության բեռը կիսեմ իմ բիզնես ռեպուտացիայի հաշվին և չեմ ուզում լինել այդ վատ պատմության ժառանգորդը։ Ասել է՝ կառավարություն, ես ուզում եմ դու իմ կողքը կանգնես, որ բոլորը տեսնեն՝ ես երկրից տանող չեմ, ես երկրին բերող եմ։ Ի՞նչն է այստեղ կասկածելի։

ՀՀ կառավարությունը որևէ ոլորտում չունի գաղտնի պարտավորություն, որը հայտնի չէ ՀՀ ժողովրդին չունի։ Մենք չունենք այնպիսի դեպք, որ մարդու դուռը ծեծենք, ասենք հարգելի գործարար, հիմա քո ունեցածի 20 տոկոսը մերն է։ Ոչ թե կառավարությունն է ԶՊՄԿ-ին ասել 20 տոկոսը ինձ տվեք, այլ այդ իրենք են արել ժամանակին։

Տեղի է ունեցել գործարք, ու ներդրողը կառավարությանն ասել է 4 մլրդ-ի ներդրումային ծրագիր եմ ուզում, բայց կարևոր է, որ կառավարությունը իր ներկայությամբ նախ տեսնի, թե ինչ է կատարվում և ուզում եմ, որ կառավարությունով մեսիջ տամ ժողովրդին, որ ի դեմս կառավարությանը, տալիս է ժողովրդին։ Ներդրողը ինքն է այդ պայմանով եկել մտել ներդրման մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»