Ներքին 2 տարի առաջ - 10:52 07-02-2024

Ամեն բան կանենք, որ իր արածը կիսատ չմնա շարունակվի ու անմահանա. Գագիկ Գինոսյանի դուստր

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել և միայն... Երբ մահը կնայի աչքերիս մեջ:
Հեգնել մահը... այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։
Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը։
Գագիկ Գինոսյան
Հ.Գ. Բացի բացառիկ հայ լինելը, հայրս բացառիկ հայր է, թիկունք, որի մասին միայն երազել կարելի էր։
Անչափ մեծ սիրով ու կարոտով, արցունքներս խեղդելով ուզում եմ խոստանալ, որ ամեն բան կանենք, որ իր արածը կիսատ չմնա շարունակվի ու անմահանա։
Չնայած, որ երկար չապրեց, բայց ապրեց խիտ ու բոլորի համար չափազանց կարևոր կյանք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան