Ներքին 2 տարի առաջ - 19:40 06-02-2024

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի /AIMF/ հետ հաստատված գործակցությունն ու ապակենտրոնացված համագործակցության շրջանակում էլ համատեղ այն ծրագրերը, որոնք իրականացվում են գործընկեր քաղաքներ Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ:

Ներկայացնելով նախաձեռնված բարեփոխումները՝ հասարակական տրանսպորտի, Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն ուղղված թվայնացման ու քաղաքաշինության ոլորտներում, Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ֆրանսիական քաղաքների հետ ընդլայնել գործակցության ու փորձի փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նոր Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի կողմից կա մեծ հետաքրքրվածություն՝ աջակցելու Հայաստանին և զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում: Մասնավորապես, դեսպանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջարկներին:

Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի տարբեր նախագծերին ու ընդգծել, որ համայնքը բաց է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան