Ներքին 2 տարի առաջ - 18:54 06-02-2024

Հունգարիան կաջակցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը. Կատալին Նովակ

Հունգարիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսին:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Դուք կարող եք մեզ վրա հույս դնել, և երբ Հունգարիան հուլիս ամսին ստանձնի Եվրամիության նախագահությունը՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի աջակցենք Հայաստանին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև, կարողանանք առաջ շարժվել Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացում»,- ընդգծեց Նովակը՝ ավելացնելով, որ Եվրամիությունը պետք է ամրապնդի իր հարաբերությունները Հարավային Կովկասի հետ և այդ հարցում Հունգարիան կարող է օգտակար լինել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»