Ներքին 2 տարի առաջ - 10:50 06-02-2024

Երևանում փողոցներ կանվանակոչվեն ի պատիվ Շերենցի, Զեյթունցյանի, Այվազյանի և Սիրունյանի

Երևանի ավագանու` փետրվարի 13-ի նիստի օրակարգում ներառված է մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչման որոշման նախագծեր:

Ըստ որոշման նախագծերից մեկի` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը (սկսվում է հ.2/5 հասցեին հարող տարածքից, հասնում` Դավթաշենի կամրջի տարածք) կանվանակոչվի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ՝ «Ազատ Շերենցի փողոց»։

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Զաքարիա Քանաքեռցու փողոցի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտից, հատում Քանաքեռի 4-րդ փողոցը, հասնում՝ Ծարավ Աղբյուրի փողոց) կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի անվամբ` «Պերճ Զեյթունցյան փողոց», «Պերճ Զեյթունցյան փողոց, 1-ին նրբանցք»:

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 3-րդ փողոցը (սկսվում է Քանաքեռի 6-րդ փողոցից, հասնում՝ Քանաքեռի 2-րդ փողոց), կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի անվամբ` «Աղասի Այվազյան փողոց»:

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 8-րդ փողոցը (սկսվում է Ծարավ Աղբյուրի փողոցից, հասնում՝ Քանաքեռի 12-րդ փողոց), կանվանակոչվի հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի անվամբ` «Ղուկաս Սիրունյան փողոց»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ