Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:58 05-02-2024

Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ է մշակվել

Երևանում մունիցիպալ ծառայության հայեցակարգի վրա մշակվել է նախագիծ:

Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, հայտնեց Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը:

«Մունիցիպալ ծառայության հայեցակարգի նորմերը մշակվել են, և նախագիծն արդեն իսկ ներառվել է Երևան քաղաքի ՏԻՄ նոր օրենքի նախագծում: Մասնավորապես նախագծով առաջարկվել է սահմանել ծառայության համար մի շարք նոր լիազորություններ, որոնց իրականացման արդյունքում համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կիրականացվի: Մասնավորապես մեր կողմից առաջարկվում է ներդնել ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման մեխանիզմներ և տնտեսվարողների գործունեության դադարեցման հնարավորություններ և մի շարք այլ կարգավորումներ»,- հավելեց Մարգարյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց գործակարգավարական հաջորդ նիստին ներկայացնել, թե ինչ խնդիրներ են փորձում կանխել այդ ծառայության ստեղծմամբ, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի