Արտաքին 2 տարի առաջ - 13:49 04-02-2024

ԵՄ-ն Ուկրաինային օգնելու համար ռազմական հիմնադրամ կստեղծի. Բորել

Tert.am-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը նախատեսում է խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Ուկրաինային օգնելու ռազմական հիմնադրամ ստեղծել։ Այս մասին hայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, գրում է korrespondent.net-ը:

«Այսօր բովանդակային քննարկում է եղել Ուկրաինային ռազմական օգնության մասին, քննարկել ենք իրավիճակը մարտադաշտում, ռազմական մատակարարումների հետ կապված իրավիճակը, Ուկրաինային աջակցության հիմնադրամի ստեղծումը, որը, հուսով եմ, կհամաձայնեցվի առաջիկա օրերի ընթացքում` Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում»,- ասել է դիվանագետը:

Բորելը հավելել է, որ ԵՄ-ն հստակ դիրքորոշում է պահպանում Ուկրաինային աջակցելու հարցում։

«Ուկրաինան ավելի ու ավելի արագ աջակցության կարիք ունի: Այդ օգնությունը պետք է հասնի հիմա: Ուկրաինայի հաղթանակը կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայում խաղաղության և կայունության համար»,- ընդգծել է նա:

Ուկրաինայի ռազմական աջակցության հիմնադրամի ստեղծման նախաձեռնողը Բորելն է։ Նա առաջարկել է ԵՄ-ին ստեղծել այն արդեն գոյություն ունեցող Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում՝ 20 միլիարդ եվրո ծավալով առաջիկա չորս տարիների ընթացքում։ Այս հիմնադրամից գումարները կծախսվեն Ուկրաինային ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու և մատակարարելու, ինչպես նաև եվրոպական պաշտպանական արդյունաբերության հզորացման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում