Արտաքին 2 տարի առաջ - 18:38 03-02-2024

Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը անտառային հրդեհների պատճառով երկրի Վալպարաիսոյի շրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել:

«Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը շատ բարդ է բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով: Բայց իմացեք, որ կառավարությունը, հրշեջները, անտառային ազգային կորպորացիան, ոստիկանները և քաղաքացիական հասարակությունը հնարավորինս մոբիլիզացված են արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար: Ես նաև որոշել եմ արտակարգ դրության ռեժիմ հայտարարել, որպեսզի ունենամ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- տեղեկացրել է նախագահը:

Լրատվամիջոցները հայտնել են 13 զոհի մասին: Առողջապահության նախարարության տվյալով՝ այրվածքներ է ստացել առնվազն 28 մարդ։

Հրդեհն ընդգրկել է ավելի քան 7 հազար հեկտար տարածք։ Որոշ շրջաններում իրականացվում է բնակչության տարհանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում