Ներքին 2 տարի առաջ - 16:00 02-02-2024

Շինթույլտվության համար՝ աստղաբաշխական թվեր․ քաղաքապետարանն ընդդեմ զարգացման

Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունվեցին համապատասխան որոշումներ Երևան քաղաքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին։

Կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նշված իրավական ակտերով ի թիվս այլնի սահմանվել է, որ շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողները ստիպված են վճարել մի քանի տասնյակ միլիոն դրամ։

«Բացի այս, նախկինում անվճար տրամադրվող Ճարտարապետահատակագծային առաջադրանք կոչվող փաստաթուղթն էլ վճարովի է դարձել։ Խոսքը կրկին մի քանի տասնյակ միլիոն դրամի մասին է, առանձին քաղաքաշինական ծրագրերի համար՝ մի քանի հարյուր միլիոն դրամ՝ կախված ծրագրի ծավալներից»,- ասաց Գուրգեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նշված իրավական ակտը կառուցապատողների մոտ անհանգստության մթնոլորտ է ձևավորել, քանի որ առաջացել են չհաշվարկված, չնախատեսված լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, որոնք քաղաքաշինական ներդրումային ծրագրերի համար շահույթի տեսանկյունից էական կշիռ ունեն։

«Կառուցապատողների մոտ անհանգստությունների մթնոլորտ ձևավորվեց, թե ինչ պետք է անել, ինչպես շարունակել քաղաքաշինական ներդրումային ծրագրերի հետագա ֆինանսական կառավարումը՝ տուրքի էական մեծ կշիռ ունենալու համատեքստում։
Այդ տրամաբանության համատեքստում նախորդ շաբաթ տեղի ունեցավ կառուցապատողներ-Երևան համայնք երկխոսություն, կառուցապատողներն իրենց խնդիրները ներկայացրեցին Երևան համայնքին։ Լիահույս ենք, որ Երևան համայնքի կողմից միջոցառումներ կձեռնարկվեն՝ խնդիրների լուծման, ներկայացվող իրավական ակտերում տուրքերի և դրույքաչափերի մեղմման նպատակով»,- ասաց Կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահը։

Ճշտող հարցին՝ քաղաքապետարանից ժամկետներ խոստացե՞լ են կառուցապատողներին, Գուրգեն Գրիգորյանը պատասխանեց, որ ժամկետների վերաբերյալ որևէ տվյալ չկա․

«Ընդամենը այդ տրամադրվածությունը, որ կա Երևան համայնքի կողմից, որ այո, ընդունում են, որ ներկայիս կարգավորումներն անհրաժեշտ է ինչ-որ չափով մեղմել, առնվազն այս մասով խոստումը կա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում