Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 14:30 02-02-2024

Ժաննա Անդրեասյանը թող պատմության գիրքը կարդա․ մենք հայ ենք, ոչ թե թուրք․ հարցում

Չնայած Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իր գլխավորած կառավարությունը վայելում է բնակչության վստահությունը, այնուամենայնիվ հանրության շրջանում կառավարության նկատմամբ առկա են բազմաթիվ դժգոհություններ։

Դժգոհությունների մեծ ալիք կա հատկապես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նկատմամբ։ Այդ դժգոհությունները հիմնականում պայմանավորած են այս ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում կիրառության մեջ դրված դասագրքերով, որոնցում առկա են բազմաթիվ վրիպակներ, Արցախը ներգրավված է Ադրբեջանի տարածքում և այլն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, թե ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նկատմամբ և ինչպե՞ս են գնահատում նրա գործունեությունը․

Հատկանշական է, որ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Անդրեասյանի գործունեությունից և այն խիստ բացասական է գնահատում։ «‎2-րդ դասարանի փոփոխված դասագրքերը բացեք, կհասկանաք»,- ասաց մի կին՝ ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞ւ է դժգոհ նախարարից։

Քաղաքացիներից մեկն էլ նախարարին հորդորեց, որ ընթերցի 7-րդ դասարանի պատմության դասագիրքը՝ նշելով, որ մենք հայ ենք, ոչ թե թուրք։
Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց հանրակրթական նոր չափորոշիչներից։ «‎Երբ 2020 թվականին չափորիշիչների հետ կապված մեր արձագանքները ներկայացրեցինք, ոչ մի արձագանք չեղավ։ Նոր չափորոշիչները միտված են իրավիճակն ավելի վատացնելուն»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ