Ներքին 2 տարի առաջ - 10:00 01-02-2024

ԵՊՀ նախկին դեկան Մարատ Գրիգորյանի «փորը երևի արդեն լավ է»

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նախորդ տարի ազատվել է պաշտոնից, որը զբաղեցնում էր 40 տարուց ավելի։

Դեկանի պաշտոնից հեռանալուց հետո Գրիգորյանն այս կիսամյակում նույնիսկ դասաժամեր չի ստացել։ Oragir.News-ի տեղեկություններով՝ այս քայլով ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պատժում է նրան։

Մեր տեղեկություններով՝ վերջին տարիներին Մարատ Գրիգորյանը սկսել էր խաղեր տալ իշխանությունների հետ՝ հույս ունենալով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինաբար ռեկտոր նշանակված Հովհաննես Հովհաննիսյանին քծնելով՝ կկարողանա «իր գործերը դզել» նոր իշխանությունների հետ։

Սիրախաղը սկսել էր ավելի վաղ, քան Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտոր դառնալը։ Դեռևս Արամ Սիմոնյանի ռեկտոր եղած ժամանակ Մարատ Գրիգորյանը չէր մասնակցել գիտխորհրդի մի կարևոր քվեարկության՝ հետո Արամ Սիմոնյանին պատճառաբանելով, թե «փորը լավ չի եղել»։

Հատկանշական է նաև այն, որ Մարատ Գրիգորյանը հաճախակի է շեշտել, թե «հերություն» է անում այն ժամանակ իր տեղակալ, իսկ այսօր արդեն նույն ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, բայց վերջինիս կողմից փաստացի անգամ դասավանդելու համար ժամ չի ստացել։

Կարելի է հուսալ, որ Մարատ Գրիգորյանի «փորը այսուհետ լավ կլինի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում