Ներքին 2 տարի առաջ - 22:09 31-01-2024

Պետք է պայքարենք հիշողությունը պղծողների դեմ․ «Ուժը Հայրենյաց» կուսակցություն

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել պաշարված Լենինգրադի հիշատակին նվիրված հուշակոթողի պղծման դեպքով․

«Ողջունում ենք այն փաստը, որ պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծող սրիկայի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նման արարքը վայել չէ հային։

Իրավապահ մարմինները պետք է օրինախախտին պատժեն օրենքի ողջ խստությամբ։

Հայ ժողովուրդը արիաբար կռվել է Հայրենական մեծ պատերազմում։ 500 հազար հայ կռվել է Կարմիր բանակի կազմում, 100 հազարը՝ դաշնակից ուժերի կազմում։ Մեր ժողովուրդը անգնահատելի ներդրում է ունեցել նացիզմի մարդատյաց գաղափարախոսության դեմ տարած հաղթանակում։ Մենք պետք է պահպանենք այս հիշողությունը և պայքարենք այն պղծել փորձողների դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում