Արտաքին 2 տարի առաջ - 18:30 31-01-2024

Թեհրանը վերահաստատում է՝ տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունն անընդունելի է

Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Սայեդ Քամալ Խարազին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և որևէ կերպ չի ընդունում աշխարհագրական սահմանների փոփոխությունը։ Իրանական պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իրանցի պաշտոնյան ասել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում գիտնականների և վերնախավի առջև ունեցած ելույթում։

Իրան-Հայաստան պատմական և բարեկամական հարաբերությունների և այդ հարաբերություններն ընդլայնելու Իրանի Իսլամական Հանրապետության վճռականության համատեքստում նա անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և համապարփակ վերլուծություն ներկայացրել տարածաշրջանի անկայուն իրավիճակի վերաբերյալ:

Իրանի Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և որևէ կերպ չի ընդունում աշխարհագրական սահմանների փոփոխությունը:

Խոսելով Կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունների մասին՝ Խարազին ասել է, որ Իրանը պատրաստ է իր տնտեսական և գիտական ներուժը ծառայեցնել այս տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին՝ որպես կապող օղակ Հյուսիսային, Հարավային և Արևելյան տրանսպորտային երթուղիների միջև:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարի այցը Հայաստան հաջորդում է նրա պարբերական այցերին տարածաշրջանի երկրներ և հարևան տարածաշրջան՝ կովկասյան տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարություններն ուսումնասիրելու նպատակով:

Երեկ Խարազին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի, ինչպես նաև երկրի ուսումնական հաստատությունների որոշ գիտնականների և դասախոսների հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով