Ներքին 2 տարի առաջ - 14:10 31-01-2024

Հայաստանի պետական պարտքը 2023-ին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի մոտ 48.4 տոկոսը

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) մոտ 48.4 տոկոսը: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

«Հայաստանի տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: Եվ պետական պարտքը նախնական տվյալներով կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից: Հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել: Եվ մենք 2023 թվականի արդյունքներով ունենք հարկային եկամուտներ-ՀՆԱ 24.1 տոկոս ցուցանիշ»,-ասաց Հովհաննիսյանը:

ՀՆԱ-ի կանխատեսումները նախնական են, դեռևս չկա ՀՆԱ-ի վերջնական հաշվարկը: Կառավարությունն իր ծրագրով նպատակ է դրել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի: Նախարարը հավելեց, որ այդ ուղղությամբ բավականին մեծ առաջընթաց են գրանցել վերջին տարիների ընթացքում:

Նախարարը ուրախալի համարեց, որ ոչ ռեզիդենտ, ինչպես նաև բանկ չհանդիսացող ներդրողների կշիռը բարելավվում է: Սա նշանակում է, որ Հայաստանը դառնում է հետաքրքիր՝ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների համար: Դրական միտումներ կան պարտատոմսերի եկամտաբերության հետ կապված:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով