Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:33 30-01-2024

Ամեն ինչ ունեինք, հմի ըսպես անդեր ու դուս նստած ենք․ ո՞վ է մեր տերը. վթարային շենքի բնակիչ

Գյումրիի Իսահակյան 9 շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել 1930 թվականին, եռահարկ շենքն ունի 7 շքամուտք։ Մինչև երկրաշարժն էր շենքը վթարային, իսկ երկրաշարժից հետո արդեն չորրորդ աստիճանի վթարայնություն ունի։

82-ամյա Հռիփսիկ Հարությունյանը 60 տարուց ավելի ապրում է վթարային դարձած Իսահակյան 9 շենքում։

«Մեզի տուն պետք չէ, թող մեր շենքը ամրացնեն, չեն էլ ամրացնե․ գոնե կոյուղին փոխեն, կռիշը փոխեն, ըշտը կամրանա էլի։ Մարզպետարան կերթանք, քաղաքապետարան, բայց օգուտ չկա, մենք մենակ երազով կռնա տեսնինք, որ մեր շենքը կամրացնեն»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Հռիփսիկ տատը։

Տարեց կինն ասում է`ամեն ինչ ունեինք, հմի ըսպես անդեր ու դուս նստած ենք, ո՞վ է մեր տերը։

Վթարային շենքի բնակիչներն ասում են` իշխանությունների անտարբեր վերաբերմունքը չափ ու սահման չունի, իրենք կուշտ են խոստումներից էլ, ստերից էլ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով