Արտաքին 2 տարի առաջ - 21:53 30-01-2024

Նեթանյահուն ասել է, որ զորքերը Գազայից դուրս չի բերի, քանի դեռ Իսրայելը լիովին չի հաղթել ՀԱՄԱՍ-ին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով պատանդներին ազատելու ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին լուրերը, բացառել է զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից, քանի դեռ Իսրայելը լիովին չի հասել իր բոլոր նպատակների իրականացմանն ու լիարժեք հաղթանակին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես հայտարարություններ եմ լսում տարբեր գործարքների մասին, ուստի ուզում եմ հստակեցնել. մենք չենք ավարտի այս պատերազմը, քանի դեռ Իսրայելը չի հասել իր բոլոր նպատակների իրականացմանը: Սա նշանակում է վերացնել ՀԱՄԱՍ-ը, վերադարձնել մեր բոլոր առևանգվածներին և երաշխավորել, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելին: Մենք բանակը դուրս չենք բերի Գազայի հատվածից և չենք ազատի հազարավոր ահաբեկիչների: Դրանցից ոչ մեկը տեղի չի ունենա»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակում, որմ իրականացրեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները մտան հարավային Իսրայելի սահմանային շրջաններ, որտեղ կրակ բացեցին ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև պատանդ վերցրին ավելի քան 200 իսրայելցիների։

Իսրայելում, ըստ իշխանությունների վերջին տվյալների, հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այս թիվը ներառում է խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ, ինչպես նաև հաղորդվել է ավելի քան 5 հազար վիրավորի մասին։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսեցին «Երկաթե սրեր» գործողությունը։ 2023 թվականի հոկտեմբերի վերջին սկսվեց անկլավում իսրայելական գործողության ցամաքային փուլը։ Գազա քաղաքը շրջապատված էր իսրայելական ցամաքային զորքերով, և անկլավը փաստացի բաժանվեց հարավային և հյուսիսային մասերի:

Պաղեստինյան կողմի տվյալներով՝ Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծության զոհերի թիվը գերազանցել է 26 հազարը, ավելի քան 65 հազար մարդ վիրավորվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող