Ներքին 2 տարի առաջ - 14:42 30-01-2024

«FreeNews»-ը շատ մեծ պարտքեր է կուտակել. ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի

Մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, դրանց թվում էին «Արմենիա», «ATV», «FreeNews», «Դար 21», նաեւ մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Մի մասը պարտքերը փակել է, մյուս մասը ժամանակացույց են ստեղծել և ըստ դրա փակում են: Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «FreeNews»-ը, և ինչքան գիտենք, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,-ասաց նա:

Տիգրան Հակոբյանի խոսքով, իրենք չեն պատրաստվում այստեղ մեղադրել հեռուստաընկերություններին. «Առիթ է ներկայացնել այն շատ տխուր պատկերը, որն այսօր կա հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունների համար: Նույնիսկ «Արմենիան», որ ժամանցային էր, ուներ մեծ լսարան և բավականին մեծ գումարներ էր աշխատում, շահույթ ուներ, նույնիսկ այդ հեռուստաընկերությունն այսօր աշխատում է վնասով: Վնասով են աշխատում բոլոր հեռուստաընկերությունները»,- նշեց ՀՌՀ նախագահը:

Անդրադառնալով պատճառներին՝ վերջինը նշեց, հեռուստաընկերություններն արդեն մենաշնորհ չունեն, դիտելիությունն ընկնում է և գովազդատուները շատ ժամանակ նախընտրում են այլ հարթակներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով