Ներքին 2 տարի առաջ - 17:05 29-01-2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։

Նա այդ մասին հայտնել է ուղիղ եթերում։

«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այն որոշման մասին, որը մենք քննարկել ենք թիմի հետ, այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը։ Քաղխորհրդից ստացել եմ կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ, և այդ կապակցությամբ համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա նաև նշել է, որ պաշտոնից հեռանում է ու մոտակա ժամանակահատվածում ընտանիքով է զբաղվելու։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության գործող նախագահ Իրակլի Կոբախիձեն, իսկ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի երկրի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի պաշտոնը։

Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է 2013 թվականին, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հրաժարական է տվել, իսկ երկրորդ անգամ վարչապետ նշանակվել է 2021 թ. փետրվարի 22-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Գիորգի Գախարիային:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան