Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:30 29-01-2024

Ստամբուլում եկեղեցու վրա հարձակման գործով 47 անձ է բերման ենթարկվել

Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու կասկածանքով 47 մարդու է բերման ենթարկել։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

«Եկեղեցու վրա զինված հարձակման գործի հետաքննության շրջանակում գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, բերման է ենթարկվել 47 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացիներ, որոնք կարող են կապված լինել «Իսլամական պետության» հետ», - լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։

Հունվարի 28-ին երկու զինված անձ հարձակվել էին Ստամբուլի Սարիեր շրջանում Սանտա Մարիա իտալական եկեղեցու վրա, ինչի հետևանքով զոհվել էր 1 անձ։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան