Ներքին 2 տարի առաջ - 16:07 28-01-2024

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումը պահանջում է Ժաննա Անդրեասյանի հրաժարականը

«ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ» շարժումի նախաձեռնող մարմինը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասված է․

«ՀՀ Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը խոտանելու նախաձեռնող մարմինը 24.01.2024-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին առաջարկել էր առաջիկա 72 ժամերի ընթացքում, խեղաթյուրված դասագիրքը խոտանել-չեղարկելու որոշում կայացնել, հակառակ պարագային ՀՐԱԺԱՐԻԼ նախարարի իր պաշտոնեն:

«ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ» շարժումը ս․թ․ Յունուարի 29-ին, ժամը 11:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան դիմաց (հասցէ՝ Վազգէն Սարգսեան 3) կանցկացնի հրապարակային բողոքի ակցիա՝ մերժելու պղծված դասագիրքը եւ պահանջելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:

Կոչ ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին, ակադեմականներին, հասարակական գործիչներին, պրոֆեսիոնալ խմբավորումներին և համայնքներին, մեր ապագա սերունդներին արժեհամակարգը եւ ինքնությունը վտանգված համարող հայրենասեր մարդկանց եւ մեր ժողովուրդին ազգային անվտանգության խնդիրների լուծմամբ հետաքրքրված անձանց, միանալ հրապարակային ակցիային, որին հրավիրված են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները լուսաբանելու համար միջոցառումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով