Ներքին 2 տարի առաջ - 14:55 28-01-2024

Բյուրականում Opel-ը մերկասառույցի պատճառով բախվել է ծառին․ վարորդի մայրը հիվանդանոցում մահացել է․ վիրավորները մահացածի թոռներն են․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհի 1-կմ հատվածում՝ դեպի Բյուրական ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Մինչ պարեկները սպասում էին քննիչի ժամանմանը, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացողը վարորդի մայրն է, վիրավորներն էլ մահացածի թոռնիկներն են և վթարի հիմնական պատճառը նշված ճանապարհահատվածում բարձիթողի վիճակն է։ Ճանապարհն սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել ձյունը մաքրելու, սառած ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչ էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ։

Ավտոմեքենան էլ երբ բախվել է ծառին հետևի անվահեծանը կոտրվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում