Ներքին 2 տարի առաջ - 14:42 28-01-2024

Համոզված ենք՝ ներազգային համախմբվածությամբ ի զորու ենք վերականգնել Հայոց Բանակի հզորությունը․ ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ․

«Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին ուղղված գոյութենական լրջագույն սպառնալիքների ու ծանր փորձությունների մթնոլորտում է նշվում մեր երկրի անվտանգության ու պաշտպանության գլխավոր երաշխավորի՝ Հայոց Բանակի կազմավորման 32-ամյակը։

Արցախյան ազատամարտի բովում ծնունդ առավ մեր բանակը՝ դառնալով անկախ պետականություն, անվտանգ ապագա կերտելու մեր հավաքական երազանքների և աննահանջ կամքի երաշխավորը։

Հազարավոր հայորդիների անմնացորդ նվիրումով ու խիզախումով, նրանց թանկ արյամբ նվաճեցինք հաղթանակներ, ամրագրեցինք մեր ազգային և պետական արժանապատվությունը։ Սակայն, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությունն ապահովող, տարածաշրջանում ՀՀ-ն գործոն դարձրած Հայոց բանակը 2018 թ․ ցավալիորեն դավաճանվեց երկրում իշխանությունը զավթած խմբակի կողմից: Թիրախավորելով և վարկաբեկելով բանակը, հեղինակազրկելով զինված ուժերի սպայական կազմը, թուլացնելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը՝ հայ ժողովուրդն ու Հայոց պետականությունը կանգնեցրին կորուստերի և գոյութենական սպառնալիքների առջև: Ավաղ, սեփական հանցանքները բարդելով զինված ուժերի վրա՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է իր անփառունակ և պետականակործան ընթացքը:

Եվ, այնուամենայնիվ, լիահույս ենք, որ ազգային իղձերի վերահաստատումով կարող ենք և պարտավոր ենք հաղթահարել մեզ ուղղված ծանրագույն սպառնալիքները, ինչպես հայ ժողովուրդը կարողացել է անհնարինը դարձնել հնարավոր:

Խոնարհվելով Հայոց պետականության կերտմանն իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների շիրիմների առջև, ապաքինում մաղթելով Հայրենքի պաշտպանության մարտերում վիրավորում ստացած բազմահազար մեր եղբայրներին և քույրերին, ազատություն մաղթելով քաղաքական հայածյալ դարձած և ապօրինաբար ազատազրկված, հայրենիքին ծառայություններ մատուցած հարյուրավոր հայորդիներին, շնորհավորում ենք Հայոց Բանակի օրվա առթիվ։

Համոզված ենք, որ ներազգային համախմբվածությամբ ու մեր հավաքական կամքով ի զորու ենք վերականգնել Հայոց Բանակի հզորությունը, ապահովելով Հայոց պետականության արժանապատիվ երթն ու Հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքը:

Տոնդ շնորհավոր, Հայոց Բանակ»։
28.01.2024 թ.
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում