Ներքին 2 տարի առաջ - 22:39 26-01-2024

Բարձիթողի վիճակ՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․ 20 կմ-անոց հատվածը պատված է մերկասառույցով․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ճանապարհի մերկասառույցն է, ինչի հետևանքով էլ մոտ 20 կմ-անոց ճանապարհահատված ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, չեն կարողանում երթևեկել։

Տեղում ծառայություն կատարող ոստիկանների, պարեկների, փրկարարների շնորհիվ է, որ նշված հատվածում ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։

Միայն ժամեր անց իրավիճակի մասին տեղեկանում է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում հանձնարարականով էլ դեպքի վայր է ժամանում փոխմարզպետը, ով փորձում էր հեռախոսով կապվել ճանապարհն սպասարկող ընկերության պատասխանատուների հետ, որպեսզի նրանք բարեհաճեն ու մերկասառույց ճանապարհը մշակեն աղ ու ավազով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»