Ներքին 2 տարի առաջ - 23:56 24-01-2024

Հայաստանի տարածքը Ադրբեջանը համարում է իրենը

«Նախքան արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ արտահայտել է արտահերթ ընտրությունների գնալու իր պատճառները և նպատակները, որոնց մեջ կարմիր թելի նման ուրվագծվում է, որ իրենք նոր դարաշրջան են բացում»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարարի վերջին մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված այն մտքի վերաբերյալ, որ Ադրբեջանի կողմից էսկալացիայի հավանականությունն առկա է նաև հիմա։

Փորձագետի խոսքով, արդեն 2022թ․ դեկտեմբերի 24-ին Իլհամ Ալիևը, ծրագրային ելույթ ունենալով, ներկայացրել է հավակնությունները Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ։

«Ալիևի այդ ելույթում հստակ նշվում է, որ իրենք Հայաստանի ներկայիս տարածքը համարում են Ադրբեջանի տարածք և դրանով իսկ սկսել են Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների տեղեկատվաքարոզչական հիմքերի նախապատրաստումը, որպեսզի շարունակվի այդ ատելության, ագրեսիայի, պատերազմի քարոզը, որը Ադրբեջանի պետական քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է»,- եզրափակեց Տաթև Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով