Ներքին 2 տարի առաջ - 22:00 24-01-2024

Վանաձորում բախվել են կանչով դեպքի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան, Mercedes-ը, Nissan-ն ու ՎԱԶ-2107-ը. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան, Nissan Altima, Mercedes և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարը տեղի չէր ունենա, եթե Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը հետևեին, որպեսզի ճանապարհը սպասարկող կազմակերպությունը մերկասառույցը մշակեր աղ ու ավազով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան կանչով մեկնում էր դեպքի վայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում