Ներքին 2 տարի առաջ - 11:38 24-01-2024

Գիշերը 12-ից լույս չունենք, երեխեքը դպրոց չեն գնացել․ Օրգովի բնակիչներ 

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համանքի Օրգով գյուղը կեսգիշերից հոսանքազրկված է։ Բնակիչներն Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ լույս չլինելու պատճառով երեխաները դպրոց չեն գնացել։

«Գիշերը 12-ի, 1-ի կողմերը լույսերը գնացել են, մինչև հիմա չկա։ Մարդկանց մի մասը հոսանքով են ջեռուցում տները, հիմա խայտառակ ցուրտ է, երեխաները մրսում են։ Առավոտյան էլ դպրոցից զանգահարեցին, ասացին՝ լույս չկա, ջեռուցման բացակայության պատճառով երեխաներին մի ուղարկեք։ Սա ո՞ր դարն է, մարդ 12 ժամ հոսանք չունենա, ՀԷՑ-ը փոխհատուցելո՞ւ է բնակիչներին պատճառված անհարմարությունների համար, թե՞ միայն իրենց գումարի տերն են»,- ասացին Օրգովի բնակիչները։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ պարզելու, թե ի՞նչն է պատճառը, որ գյուղը շուրջ 12 ժամ հոսանքազրկված է։ 12 րոպեից ավելի տևած զանգերին որևէ օպերատոր այդպես էլ չպատասխանեց։

Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմից Oragir.News-ին հայտնեցին, որ խնդիրը ոչ միայն Օրգովում, այլև ևս մի քանի գյուղերում է առկա։

«Վարչական ղեկավարները տեղյակ են, մեզ էլ են տեղյակ պահել։ Իրենք ՀԷՑ-ի հետ կապի մեջ են։ Մի քանի գյուղեր ունենք, որ վթարներ են տեղի ունեցել երևի մաշված կոմունիկացիաների պատճառով։ Հիմա աշխատում են, որպեսզի այդ հարցն արագ կարգավորեն»,- պատասխանեցին Աշտարակի համայնքապետարանից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով