Ներքին 2 տարի առաջ - 11:16 24-01-2024

ՊԵԿ-ը սուրճի ստվերային շրջանառության ապօրինի սխեմա է բացահայտել

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն:

«Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերությունները բեռն ուղեկցող փաստաթղթերում սուրճի քաշը նշել են ավելի շատ, քան փաստացի առկա է եղել բեռնատարում, իսկ այլ` ավելի էժան արժեք ունեցող ապրանքների քաշը, ցույց են տվել փաստացի բեռնատարում առկա քաշից ավելի քիչ։

Ըստ էության, բեռնատարում առկա ապրանքների ընդհանուր քաշը պահպանելով` ընկերությունները փաստացի չտեղափոխվող, սակայն ավելի թանկ արժեք ունեցող ապրանքը` սուրճը, փորձել են ձևակերպել իբրև ՀՀ-ից արտահանվող ապրանք:

Արդյունքում՝ նկարագրված սխեմայի միջոցով փորձ է արվել արտահանել ընդհանուր շուրջ 17 տոննա փաստացի բեռնատարում չգտնվող սուրճ, որը մաքսային մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխարգելվել է:

Պետական եկամուտների կոմիտեի նախնական գնահատմամբ նշված ապօրինի սխեմայի նպատակն է եղել՝ ընկերությունների ապրանքային մնացորդները ստվերային եղանակով ՀՀ տարածքում իրացնելը` քողարկելով դրանք ԵԱՏՄ երկրներ արտահանման փաստաթղթավորմամբ` միաժամանակ հետ ստանալով ձեռքբերման ԱԱՀ-ի գումարները և հետևաբար թաքցնելով նաև ՀՀ տարածքում սուրճի վաճառքից առաջացող ԱԱՀ-ն:

Ներկայումս Կոմիտեի կողմից իրականացվում են բազմակողմանի միջոցառումներ` դեպքերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ տարատեսակ սխեմաների կիրառումից, քանի որ նման ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվելու է հարկային և մաքսային վարչարարության ամենախիստ գործիքակազմը»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում