Ներքին Տեսանյութ Մշակույթ 2 տարի առաջ - 11:05 23-01-2024

Կան ժամանակներ, որ չես կարողանում ստեղծագործել. գյումրեցի քանդակագործ Ալբերտ Շաբոյան

Գյումրեցի, 28-ամյա Ալբերտ Շաբոյանը, երբ ընդունվում էր Գեղարվեստի ակադեմիա, չէր էլ մտածում, որ քանդակագործությամբ է տարվելու և մի օր ինքն է քանդակագործություն դասավանդելու։ Ասում է`ես գեղանկարչությամբ էի հետաքրքրված, բայց վերջին պահին հասկացա, որ քանդակագործությունը այն է, ինչը ես ուզում եմ, ինչը ինձ պետք է։

«Քանդակագործությունը շատ զգայուն աշխատանք է, դու ստեղծում ես այն,որը ոչ միայն քեզ է հետաքրքրում, այլ նաև հանդիսատեսին։ Որոշումս շատ պատահական էր, մեծ դժվարությունների եմ հանդիպել, բայց դեպի արվեստն ունեցած իմ սերը ստիպեց, որ ես ինձ վրա աշխատեմ և հասնեմ իմ նպատակին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի քանդակագործը։

Ալբերտն ասում է, որ քանդակագործության մեջ շատ կարեւոր է աշխատասիրությունն ու նվիրումը։

«Պիտի անընդհատ պրոցեսի մեջ լինես, եթե մեկ շաբաթ դադար ես վերցնում, բնականաբար, կիրառելու տեսանկյունից դժվար կլինի»,-ասում է երիտասարդ քանդակագործը։

Ալբերտ Շաբոյանը դասավանդում է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում, զուգահեռ նաև Վառեմ-մարեմ արվեստանոցում կավագործության խմբակում է դասավանդում։ Ասում է`հետաքրքիր է աշխատել տարիքային բոլոր խմբերի հետ։

«Ես նկարելով և քանդակելով ինձ ավելի ազատ եմ զգում, բայց կան ժամանակներ, որ դու չես կարողանում ստեղծագործել»,-ասում է Ալբերտ Շաբոյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով