Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:58 22-01-2024

Նենց չստացվի՝ փոքրերին պարտադրում ենք փոխել, իսկ խոշորները գովազդի հարցով արտոնյալ են. Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման ծառայությունների պայմանագիրը կկնքվի այս շաբաթ, որից հետո կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները։ Հայտնեցին նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժվել է 167 ինքնակամ տեղադրված գովազդ։

«Նենց չստացվի, որ մենք պարտադրենք փոքր խանութներին, կրպակներին՝ ապամոնտաժել գովազդային ցուցանակները, իսկ խոշորներն արտոնյալ պայմաններում լինեն»,- ասաց Ավինյանը և հանձնարարեց, որ հաջորդիվ տարանջատված զեկույց ներկայացնեն, թե առհասարակ խոշոր տնտեսվարողների որ մասին են անդրադարձել․ «Հենց խոշորների հարցերն ամբողջական կլուծենք, հետո մնացածը»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց, որ մինչև այժմ ցանցի տրամաբանությամբ գործող խոշոր տնտեսվարողներն ավելի հաճախ են գալիս չափորոշիչների դաշտ և էսքիզները համապատասխանեցնում․

«Եթե ժամկետները անտրամաբանական երկար լինեն կամ ձևական, մենք նրանց գործունեությունն ուշադրության կենտրոնում կպահենք»,- ասաց Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով