Ներքին 2 տարի առաջ - 20:55 20-01-2024

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևան տանող ճանապարհի մասին Ալիևի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պետք է Մեղրիով անարգել հաղորդակցություն ապահովի Ադրբեջանից Նախիջևան գնալու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում փաստացի բաց տեքստով պահանջել էր Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի:

«ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ներկայացվել են բոլոր այն տնտեսական կապուղիները, որոնք հայկական կողմն առաջարկում է վերականգնել կամ ստեղծել»,–ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանի մեջ:

ԱԳՆ-ից հիշեցնում են նաև հունվարի 13-ին Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը այդ օրը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով Նախիջանի հետ կապ տրամադրել Ադրբեջանին` ինչպես դա անում է Իրանը։

Վարչապետը նշել էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները պետք է բացվեն միայն այն դեպքում, եթե դրանից հետո կասկածի տակ չդրվեն, երկրների սուվերենությունն ու ինքնիշխանւթյունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով