Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:00 20-01-2024

Կառավարության ժամանակավոր ղեկավարի իրական նպատակն Արցախի հարցը փակելն է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ կարիք չկա կառավարման խորհրդարանական մոդելը փոխելու։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է սահմանադրագետ Վահե Գրիգորյանի հետ։

Գրիգորյանի խոսքով`գործող Սահմանադրությունը լավագույնը չէ, բայց պետք է հասկանալ սպասվող փոփոխությունների իրական նպատակը։

«Պատերազմի ավարտից անմիջապես հետո ժամանակավոր իշխանության ղեկավարը սկսեց հանդես գալ այնպիսի արտահայտություններով, որ կարիք կա փոխելու Սահմանադրությունը։ Այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը շատերի կողմից մոռացվել է։

Այսինքն`Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին խոսել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Խնդիրը ինչո՞ւմն է, որ թշնամին ամրապնդի իր կողմից գրանցած հաջողությունները, ապա դա պետք է լինի, ոչ թե փաստացի հանգամանքների հիման վրա, այլ նաև պետք է ունենա իրավական համապատասխան հենք։ Քանի որ ՀՀ Սահմանադրության պրեամբուլան, որը պարտադիր մաս է Սահմանադրության և ունի բարձրագույն իրավաբանական ուժ և ամրագրում է Անկախության հռչակագրով սահմանված 2 նպատակ` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների սատար լինելը և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով զբաղվելու հանձնառություն, կարծես թե սկսվել է մի գործընթաց, որն ուղղված է Սահմանադրության փոփոխությանը, որպեսզի Հայաստանի «խաղաղությունը» ունենա համապատասխան հիմքեր, այսինքն`Սահմանդրությունը որևէ կերպ չխոչնդոտի այսպես կոչված խաղաղությանը և այն ողբերգությանը, որին պատրաստում են հայ ժողովրդին։

Կառավարության ժամանակավոր ղեկավարի իրական նպատակն է փոխել, կամ հանել Սահմանադրության պրեամբուլան, որն այս պահին հղում է անում Անկախության հռչակագրին, հրաժարվել դրանից և փակել Արցախի հարցը»,- կարծում է Վահե Գրիգորյանը։

Սահմանադրագետի կարծիքով` նոր Սահմանադրությունը կլինի ավելի լիբերալ, չի ունենա Անկախության հռչակագրով արծարծվող Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադիր պահանջի դրույթներ։ Նոր Սահմանադրությունը զերծ կլինի ազգային բոլոր տեսակի դիմագծերից։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով