Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:41 20-01-2024

Մարիամ Փաշինյանն աշխատանքից դուրս է եկել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, որ 2021-ից աշխատում էր «Դիջիթեյն» ընկերությունում՝ «Տոտո»-ում, որոշ տեղեկություններով, աշխատանքից դուրս է եկել։ Պատճառների մասին հայտնի չէ, ընկերությունից պարզաբանում ստանալու մեր փորձերը չհաջողվեցին․ հարցը լսելով՝ աշխատակիցը վախվորած առաջարկեց մի փոքր սպասել, որ ճշտի, ապա փոխանցեց, որ չեն կարող որեւէ տեղեկություն հայտնել՝ իրավասություն չունի, եւ ոչ մեկն իրավասություն չունի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ 2022-ին ներկայացրած հայտարարագրերից պարզ դարձավ, որ Մարիամը տարեկան 10 մլն 893 հազար դրամ, այսինքն՝ ամսական 908 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ենթադրվում է, որ ավելի լավ պայմաններով աշխատանք են առաջարկել վարչապետի դստերը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին