Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:27 20-01-2024

Ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ մարզպետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ այցից հետո պաշտոնանակ արված մարզպետին՝ Էդուարդ Հովհաննիսյանին, փոխարինեց Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Ներկայացնենք, թե ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզի մարզպետ։ Հետաքրքիրն այն է, որ նախկին համայնքապետը Արմավիրի մարզում որեւէ անշարժ գույք կամ բնակարան չի հայտարարագրել։ Դավիթ Խուդաթյանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ին է ստանձնել համայնքապետի պաշտոնը, դրանից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ձեռք է բերել համատեղ սեփականությամբ բնակարան Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Բնակարանը, ըստ հայտարարագրի, հիփոթեքով է ձեռք բերված, որն արժեցել է 19 մլն 485 հազար դրամ։ Հենց այս պատճառով էլ Խուդաթյանը ՀՀ ֆինանսների նախարարից ստացել է 1 մլն 521 հազար դրամ, որն էլ հիփոթեքի մայր գումարը մարելու համար եկամտահարկի վերադարձ է։ Խուդաթյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 510 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 8 մլն 661 հազար դրամ, որից 7 մլն 140 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է եղել ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետի աշխատակազմից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին