Ներքին 2 տարի առաջ - 18:49 19-01-2024

Նիոլ Փաշինյանը «գնում է» իր՝ այլևս գոյություն չունեցող թերթը և «կարդում»․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ Վարչապետի աշխատակազմը, ի թիվս Հայաստանում լույս տեսնող թերթերի, նաև «Հայկական ժամանակ է» գնում այն դեպքում, որ «Հայկական ժամանակը» վաղուց չի տպագրվում։ Ընդ որում՝ գնման պայմանագրում, որը կնքվել է հունվարի 18-ին, նշված է, որ վարչապետի աշխատակազմին շաբաթական «ՀԺ»-ի 5 հերթական համար պետք է առաքվի։

Մենք կապվեցինք ՀԺ-ի խմբագրություն՝ ճշտելու համար, թե հնարավո՞ր է, որ թերթը կրկին սկսել է տպագրվել, սակայն մեզ ասացին, որ թերթը վաղուց չի տպագրվում։

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է վարչապետը գնում իրենց թերթը, եթե չի տպագրվում, սակայն պատասխան չստացանք։

Փաստորեն ստացվում է, որ «Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիրը ներկայումս գնում է «Հայկական ժամանակ»՝ չնայած, որ «Հայկական ժամանակը» վաղուց չի տպագրվում։

Մեր հարցմանն ի պատասխան, թե ինչպես են պատրաստվում ՀԺ գնել, եթե ՀԺ-ն չի տպագրվում, պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր է եղել և վճարելու են այն թերթերի դիմաց, որոնք առաքվելու են:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»