Ներքին 2 տարի առաջ - 17:08 19-01-2024

Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար։ Նախարարը նշել է, որ Խաչատրյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ մարզի և մարզպետարանի ենթակա կառույցների խնդիրները լուծելու համար։

Նախարար Սանոսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Նախարարը շեշտել է՝ Արամ Ղազարյանը երկար տարիներ աշխատելով թե՛ Լոռու և թե՛ այլ մարզերում՝ քաջածանոթ է մարզային և համայնքային խնդիրներին։ Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ մարզպետարանի աշխատակազմն ու մյուս գործընկերները կօգնեն նորանշանակ մարզպետին աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Իր հերթին նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ երեք տարիների արդյունավետ համագործակցության համար։

Արամ Խաչատրյանը նաև շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։

Արամ Ղազարյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար․«Մեծ պատասխանատվություն է հարզատ մարզում պաշտոն ստանձնելը։ Համատեղ, բոլորիդ աջակցությամբ, թիմային աշխատանքով գնալու ենք առաջ, լուծելու ենք առկա խնդիրները՝ նպաստելով մարզի զարգացմանը»,-ընդգծել է նորանշանակ մարզպետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով