Ներքին 2 տարի առաջ - 12:46 19-01-2024

Ասեք՝ կծախենք․ Գյումրիի «Ճերմակ հիվանդանոցի» շենքի ոդիսականը

Գյումրիի պատմական միջուկում գտնվող հայտնի «Ճերմակ հիվանդանոցի» շենքը քաղաքապետարանը կրկին հանել է վաճառքի։ Չնայած այն հանգամանքին, որ Գյումրիի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները ասում են, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վաճառքը չի բխում համայնքի շահերից, քաղաքապետարանն այլ կարծիք ունի և վարվում է այնպես, ինչպես ճիշտ է կարծում։



Նշենք, որ դեռևս անցած տարի Գյումրիի ավագանու կողմից որոշվել էր հիվանդանոցի շենքը վարձակալության տրամադրել, հանրային լսում էր տեղի ունեցել, քննարկվել 3 հայտ։

Առաջարկվում էր շենքը որպես բուժհաստատություն շահագործել կամ դարձնել հյուրանոց:

Քաղաքապետարանի կողմից անցած տարվա մայիսին լսել են երեք հայտատուների առաջարկներն էլ, բայց այդպես էլ իբր չեն գտել ամենաշահավետ առաջարկը։

Շուրջ 2400 քառակուսի մետր մակերես ունեցող շենքը և 6000 քառակուսի մետր հողատարածքը գնահատվել են 750 մլն դրամ, աճուրդի մեկնարկային գին սահմանվել է 1 մլրդ 100 մլն դրամը։

Տևական ժամանակ շենքով հետաքրքրվածների անուններ հնչեցին․ շրջանառվում էր դաշնակցական բժիշկ Աշոտ Կուրղինյանի անունը, որը Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի մտերիմներից է։ Հետո եղան նաեւ խոսակցություններ, որ դաշնակցական բժշկի հետ իշխանությունը ընդհանուր հայտարարի չի եկել։

Թեմայի վերաբերյալ Oragir.News -ը զրուցել է Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի հետ։

Oragir.News -ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Գյումրիի գլխավոր ճարտարապետից, բայց դեռևս արձագանք չկա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով