Միտք 2 տարի առաջ - 11:42 19-01-2024

Իրանի տարածքում թիրախ խոցելը հետք կթողնի Իրան-Պակիստան հարաբերություններում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դժվար է ասել, թե Իրան-Պակիստան հարաբերությունները վերջին իրադարձություններից հետո ինչպիսի ընթացք կբռնեն ընթացիկ փուլում, բայց հասկանալի է, որ Իրանի տարածքում թիրախ խոցելը դեռ շատ երկար հետք կթողնի Իրան-Պակիստան հարաբերություններում:

Իրավիճակի լիցքաթափման հարցում կարևոր է Չինաստանի միջնորդական ջանքերը, ով երկու երկրների հետ էլ լուրջ համագործակցության փորձ ունի, սակայն Պակիստանի ապակառուցողական պահվածքն ու նրա գործողությունների արտաքին կառավարման գործոնը կարող է ինչ-որ պահի պայթեցնել տարածաշրջանը:
Պակիստանը վաղուց ահաբեկչություն բուծող, բազմացնող և արտահանող երկիր է, ագրեսոր պետություն, ով իր ներդրումն ունի նաև Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի գործում:

Նույնիսկ որոշ տեղեկությունների համաձայն, պակիստանյան հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցություն են ունեցել 44-օրյա պատերազմին:
Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունից հետո, տարբեր երկրներում, այդ թվում` Պակիստանում, լեգիտիմ թիրախներ փնտրելն ու խոցելը լրիվ օրինաչափ էին և տեղավորվում էին պատժիչ գործողությունների տրամաբանության մեջ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան